ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

ՈՒզում են փոխել հայաստանցու կյանքի որակը

ՈՒզում են փոխել հայաստանցու կյանքի որակը
08.09.2014 | 16:05

irates.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ:

-Պարոն ՈՒրիխանյան, ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակը պարբերաբար հայտարարում է, թե աշնանը նախաձեռնում է ակտիվ գործողությունների շարք, իմա՝ իշխանություններից պահանջելու է տասներկու կետերի իրականացում: Հնարավո՞ր է պահանջների փոփոխություն լինի:
-Տասներկու կետերի պահանջները դրվել են դեռ վաղուց, մինչև սեպտեմբերի 30-ը սահմանվել է ժամկետ: Տեսականորեն գուցե և լինեն փոփոխություններ: Ես տեղյակ եմ, որ քառյակի ուժերը սպասում են ժամկետի լրանալուն: Թե ինչ գործողություններ կձեռնարկվեն դրանից հետո, քառյակը կորոշի առաջիկայում, կլինեն նիստեր, օրակարգային հարցերի շուրջ կկայացվի որոշում:
-Պարբերաբար շրջանառվում են խոսակցություններ, որ քառյակում գերիշխող դիրք ունի «Բարգավաճ Հայաստանը», քանի որ, ի տարբերություն մյուսների, տիրապետում է վարչական, ֆինանսական մեծ ռեսուրսների, ունի ԱԺ-ում ամենամեծ խմբակցությունը: ԲՀԿ՞-ն է թելադրում քառյակի օրակարգը:
-Հարցը, կարծում եմ, հանրության համար այնքան էլ օրակարգային չէ, քանի որ քառյակի ոչիշխանական ուժերն ունեն մեկ ռազմավարություն, մեկ ռազմավարական խնդիր՝ փոխել հայաստանցու կյանքի որակը: Քառյակում յուրաքանչյուր ուժ ներկայացնում է քաղաքական ուժ, ԱԺ խմբակցություն՝ դրանից բխող բոլոր եզրահանգումներով:
-Քառյակում միավորվել են արմատական և ոչ արմատական տրամադրված ուժեր: Օրինակ՝ ՀԱԿ-ը պահանջում է ամբողջական իշխանափոխություն, իսկ մյուսները՝ ոչ:
-Ես ներկայացնում եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և կարող եմ խոսել նրա անունից: Ինչ վերաբերում է քառյակի որոշումներին, ապա դրանց մասին կտեղեկացվի հավուր պատշաճի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ